-
01.11.2014|
14:48
Իրանի նախագահ Հասան Ռուհանին նոյեմբերին կլինի Բաքվում: Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Փաքայինն ասել է, որ այցը կկայանա առաջիկա 20 օրերին:
-
01.11.2014|
14:42
Նոյեմբերի 3-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը:
-
01.11.2014|
14:34
Ըստ artsakhpress.am-ի՝ 21 տարի առաջ այս օրը Հայաստանի զորքերը հաղթականորեն մտան քաղաք Զանգելան՝ թյուրքաթափելով Սյունիքի և Արցախի միջև խրված ադրբեջանական վերջին օջախը՝ Սյունյաց աշխարհի Կովսական գավառը։
-
01.11.2014|
14:31
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 31-ին աշխատանքային այցով մեկնել էր ՀՀ Կոտայքի մարզ և հանդիպումներ ունեցել մարզի մի շարք ավագ և հիմնական դպրոցներում, միջին մասնագիտական կրթական հաստատություններում:
-
01.11.2014|
14:21
Ռուսաստանցի Սերգեյ Սամոխինը ալկոհոլի ազդեցության տակ ծեծկռտուք է սարքել Մոսկվայից Հո Շի Մին թռչող «Vietnam airlines»-ի օդանավում:
-
31.10.2014|
15:28
Հոկտեմբերի 31-ին սահմանված կարգով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի նիստում` փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն համալսարանի ռեկտոր ընտրվեց Շինարարների միության նախագահ, ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Շաղաբեգի Գալստյանը:
-
31.10.2014|
12:42
Նոյեմբերի 3-ին և 4-ին Վենետիկի հանձնաժողովը (Ժողովրդավարություն օրենքի միջոցով եվրոպական հանձնաժողով) և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոնը համատեղ կազմակերպում են միջազգային համաժողով «Սահմանադրական գործընթացների ազդեցությունը հետկոմունիստական տրանսֆորմացիայի վրա» թեմայով:
-
31.10.2014|
00:04
Բաց հասարակության հիմնադրամների և Գլոբալացման ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 28-ին «Կոնգրես» հյուրանոցում ներկայացվեցին Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու և առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման համաձայնագրերի, որ գործում են 2014-ի հունվարի 1-ից, մոնիթորինգի արդյունքները:
-
30.10.2014|
12:45
Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հրավերով նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Հորդանան: Թագավորի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի և Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի առանձնազրույցը։
-
30.10.2014|
12:42
ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրաժարվել է նախագահ Պյոտր Պորոշենկոյի կոալիցիոն համաձայնագրից և հայտարարել, որ իր գլխավորած «Ժողճակատը»՝ որպես հոկտեմբերի 26-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաղթող, պատրաստել է կոալիցիոն համաձայնագրի սեփական տեքստը: